1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արտը այրելու հետևանքով կրակը տարածվել է եղևնիների անտառով

Արտը այրելու հետևանքով կրակը տարածվել է եղևնիների անտառով

Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.40-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ոստիկանության Սպիտակի բաժին գրություն է ստացվել, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 10.00-ից 13.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Կաթնաջուր համայնքի վարչական տարածքում գտնվող ցորենի հնձած արտերում, որտեղից կրակը տարածվել է մոտակայքում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղին պատկանող եղևնիների անտառով. այրվել է մոտ 18 հա մակերեսով բուսածածկ տարածք, ջերմահարվել և մրկվել են անտառի եղևնիները:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին պարզվել է, որ հիշյալ ցորենի հնձած արտում կրակը, որը տարածվել է մինչև անտառ, վառել է արտի սեփականատեր՝ Կաթնաջուր գյուղի 55-ամյա բնակիչը, ով ներկայացվել է Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն ու տվել է խոստովանական բացատրություն:
Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: