Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախի փողոցում
04.01.2022 12:11
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, հունվարի 3-ին, ժամը 16.20-ին, Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի շենքերից մեկից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վարդան Օ.-ին, որը 2021 թ. հուլիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: