Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
14.10.2019 14:55
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի, Երևան քաղաքի ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 11-րդ վաշտի և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Նիկոլայ Ս.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի, 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: