Հայտնաբերվեց Արցախի Հանրապետությունում
16.10.2017 10:25
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 15-ին, ժամը 15.35-ին, Արցախի Հանրապետությունում հայտնաբերել և բերման են ենթարկել 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: