Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախում
05.02.2019 11:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները իրացնելով օպերատիվ տվյալները փետրվարի 4-ին, ժամը 20.10-ին, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Ալ.Մանուկյան փողոցից բերման են ենթարկել 43-ամյա Արսեն Ա.-ին, որը հունվարի 8-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: