Հիշարժան միջոցառում «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի փոքրիկների համար
24.08.2020 17:58
Համակարգի լրատու
Օգոստոսի 21-ին ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու Տավուշի մարզային վարչությունների ծառայողները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցները այցելեցին Տավուշի հոգևոր թեմի առաջնորդարանում գտնվող «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն՝ երեխաների օրը տոն դարձնելու ցանկությամբ։ Մանուկներին հյուր էին եկել հայտնի մուլտհերոսները, որոնք իրենց ներկայացումներով, երգ ու պարով, հումորային ելույթներով ժպիտներ պարգևեցին կենտրոնի փոքրիկներին, որոնք վաղվա ուսուցիչները, բժիշկները, գիտնականները, ինչու չէ՝ նաև իրավապահներն են։ Ներկաներն արեցին հնարավորը, որ նրանց ժպիտներն ավելի ուրախ ու պայծառ լինեն։ Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։