Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. Երևանի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը գործելու է նույն փողոցի թիվ 32/9 շենքի հարակից ճանապարհահատվածում
13.04.2017 11:52
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 18-ից Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը գործելու է նույն փողոցի թիվ 32/9 շենքի հարակից ճանապարհահատվածում:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: