Թունավորում գիշերը տանը տեղի ունեցած գազի արտահոսքից
25.01.2017 17:41
Թունավորում
Հունվարի 24-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխել 1994 թ. ծնված Ալիկ Ա.-ն, 1967 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, 1996 թ. ծնված Սեդա Պ.-ն և 1995 թ. ծնված Արթուր Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են գիշերը տանը տեղի ունեցած գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: