Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահների կողմից հետախուզվում էր ֆինանսական խարդախություններ կատարելու մեղադրանքով
23.06.2015 12:28
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 22-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Լիբանանի Հանրապետության քաղաքացի, 1977 թ. ծնված Արթին Մ.-ին, որը 2010 թ. մարտի 24-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ֆինանսական խարդախություններ կատարելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: