Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
21.10.2015 10:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 10.10-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ն, որը հոկտեմբերի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /Սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: