Ուղևորուհու դրամապանակի գողը հայտնաբերվեց
01.07.2017 09:15
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 46 երթուղային ավտոբուսի սրահում գողացել է 1965 թ. ծնված Ռուզաննա Գ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար և փաստաթղթեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: