Այսօր ոստիկանության «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 23 ահազանգ
02.04.2017 14:09
Ընտրություններ

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 23 ահազանգ, որոնցից 5-ով տրվել է խորհրդատվություն, 14-ն ուղարկվել է համապատասխան ստորաբաժանում՝ ստուգման, 4-ն ուղարկվել է սահմանված կարգով ընթացքը լուծելու: