Վաշխառությունը որպես «ուղիղ ճանապարհ»
05.04.2017 11:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 4-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արման Զ.-ին, որը 2015 թ. մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 213 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Վաշխառությունը, որը կատարվել է որպես արհեստ):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: