Կինը հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով
08.08.2017 10:04
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 7-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աբովյան փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սիլվա Հ.-ին, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 193 հոդվածի մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: