ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը ժամանեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 00.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած՝ 1981 թ. ծնված Տարոն Մ.-ն, որը 2012թ. ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 193 հոդ. մեղադրանքով (Կանխամտածված սնանկությունը):
Տարոն Մ.-ն բերման է ենթարկվել Տարոնի բաժին:
Նրան պարտավորեցվել է ներկայանալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: