ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը ՀՀ ոստիկանության կողմից ընթացք տրված ահազանգերի և լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

07.12.2015 17:21 Հանրաքվե
Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը ՀՀ ոստիկանության կողմից ընթացք տրված ահազանգերի և լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ

2015 թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 268 ահազանգ. 16-ը՝ «Թեժ գծով», իսկ 252-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ են:
Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն (35), այլ անձի փոխարեն քվեարկելուն (32), ընտրատեղամասերում կուտակումներին (28), ընտրակեղծիքներին (24), դիտորդների աշխատանքը խոչընդոտելուն (20), լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն (18), կրկնակի քվեարկությանը (17), ընտրացուցակների ճշգրտմանը (15), ձև 9 տեղեկանքով քվեարկելուն (14), ընտրատեղամասերում վստահված անձանց թվաքանակի խախտումներին (9), ընտրակաշառքի փորձին (8), բռնությանը կամ ծեծին (7) քարոզչություն կատարելուն (5), վստահված անձանց հասցեին տրված սպառնալիքներին (4), բաց քվեարկությանը (2), հարկադրանքին (2), 28-ը՝ այլ խախտումների:
Նշված ահազանգերից 178-ով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից նախապատրաստվում են նյութեր, այդ թվում՝ 48-ն ուղարկվել է նախաքննական մարմին՝ հետագա ընթացքը որոշելու համար, որոնցից 2-ով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, 90-ով կատարվում են ստուգումներ, 16 ահազանգ ուղղորդվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Անձնագրային և վիզաների վարչության կողմից կատարված աշխատանքներ
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում չընդգրկվելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքն իրացնելու նպատակով դատարան է դիմել 3 քաղաքացի, որոնց դիմումները բավարարվել են:
ԱՎՎ տարածքային անձնագրային ծառայությունների կողմից քվեարկելու իրավունք ունեցող 146 քաղաքացիների տրվել են անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթեր կամ ժամանակավոր վկայականներ:
6 քաղաքացու տրվել են տեղեկանքներ՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար:
ԱՎՎ «Թեժ գիծ» է զանգահարել 39 քաղաքացի. 37-ի հարցումները կրել են տեղեկատվական բնույթ և տրվել են սպառիչ պատասխաններ, 2 ահազանգ առնչվել է ընտրացուցակների անճշտություններին. տրվել են պարզաբանումներ: