Ոստիկանները 10 տարի հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
12.11.2015 10:31
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.25-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Արամայիս Ա.-ն, ով 2005 թ. մայիսի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: