Ոսկյա շղթա և ադամանդե քարերով ոսկյա խաչ կողոպտողներից մեկը հայտնաբերվեց և կալանավորվեց
Հուլիսի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Զավարյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտ անհայտ անձի կողմից քաշել-պոկելու միջոցով 1970 թ. ծնված Անահիտ Հ.-ի պարանոցի ոսկյա շղթան և ադամանդե քարերով ոսկյա խաչը բացահայտ հափշտակելու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1993 թ. ծնված Սամվել Հ.-ն` քննությամբ դեռևս չպարզված երկու անհայտ անձանց հետ միասին:
Սամվել Հ.-ն կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: