Գողություն` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով
18.04.2017 09:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Եկմալյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը ապրիլի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: