«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
02.06.2017 11:46
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 28-ին, ժամը 5-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 2-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վարորդը՝ 1990 թ. ծնված Անդրանիկ Սեդիկյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: