Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող
16.06.2017 11:44
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 15-ին, ժամը 5.55-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1990 թ. ծնված Ռոման Գ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 28-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: