Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
16.06.2017 09:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը հունիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: