Գողությունը բացահայտվեց
1949 թ. ծնված Սուսաննա Վ.-ն hունիսի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բիժուտերիա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի դիմացից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Աղասի Հ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դատարկ դրամապանակ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: