ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է փոքրիկի պապը

22.08.2017 11:24 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում 1950 թ. ծնված Գրիշա Ասատրյանին և 2015 թ. ծնված Արամ Ասատրյանին վրաերթի ենթարկելու մասին: Վրաերթից հետո փոքրիկ տղան մահացել էր:
Օգոստոսի 21-ին, ժամը 12.40-ին, «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է երեխայի պապը՝ Գրիշա Ասատրյանը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: