ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվեց

26.05.2017 09:31 Գողություն

Մայիսի 23-ին, ժամը 22-ին, 1960 թ. ծնված Անահիտ Ղ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է8 տվել, որ թիվ 52/Ա երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 460 եվրո, 280 դոլար, 10.000 ռուբլի և 16.000 դրամ՝ պատճառելով 480.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով Երևանի Դավիթ Մալյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Աղվան Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: