Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. կա 2 զոհ
27.06.2017 12:01
ՃՏ պատահարներ
Հունիսի 25-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով 1983 թ. ծնված Արարատ Քալաշյանը տեղում մահացել է, իսկ 1973 թ. ծնված Արմեն Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունիսի 26-ին, ժամը 2.40-ին, Արմեն Քալաշյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: