Հետախուզվում էր դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար
28.04.2017 09:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Վերին Դվին գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Ջոնիկ Ա.-ն, որը ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման համար դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: