Գրպանահատը խոստովանել է
28.06.2017 11:17
Գողություն
1946 թ. ծնված Անուշավան Պ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 24-ին թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում իր գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: