Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով հունվարի 30-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Հակո, Կանչ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Շենկանի, Միրաք, Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածները, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի և Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի մարզերի և Տավուշի մարզի Կողբ, Հաղթանակ գյուղերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:
Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով: