Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին առևտրի կենտրոնում
09.11.2015 12:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 12.50-ին, Երևան քաղաքի առևտրի կենտրոններից մեկից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Արտակ Թ.-ն, որը նոյեմբերի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: