Կինը հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով
02.05.2017 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 1-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց գծային բաժին բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Կարինե Ա.-ն, որը ապրիլի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: