29-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
16.11.2023 11:22
Հետախուզվողի հայտնաբերում

Նոյեմբերի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 29-ամյա Սպարտակ Հ.-ն, որը 2022 թ. հունվարի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: