Հետախուզվողները՝ Բագրատաշենում
«Հետախուզում-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում դեկտեմբերի 17-ին, ժամը 00.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Լարիկ Խ.-ն, որը նոյեմբերի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
***
«Հետախուզում-2018» համալիր-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում դեկտեմբերի 17-ին, ժամը 02.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1977 թ. ծնված Նադեժդա Մ.-ն, որը 2011թ. հունիսի 17-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Կրասնոդար քաղաքի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
***
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում դեկտեմբերի 16-ին, ժամը 01.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Վաչագան Ս.-ն, որը 2017թ. նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: