ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բագրատունյաց փողոցում մի կնոջ են կողոպտել․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

26.01.2021 17:01 Կողոպուտ

Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ Բագրատունյաց պողոտայում անհայտ անձը բացահայտ հափշտակել է մի կնոջ պայուսակը և դիմել փախուստի։
Տուժողից հաղորդում վերցնելուն պես որոնողական աշխատանք սկսվեց։ Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ օպերատիվ հարցումներ իրականացրին։ Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արարատյան փողոցի 20-ամյա մի բնակիչ։
Հունվարի 22-ին երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: