Խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքներով հետախուզվողներին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գեղամ Հ.-ն, որը 2013 թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
***
Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Դավիթ Հ.-ն, որը 2013 թ. հոկտեմբերի 12-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: