ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բազումի բաժնի ոստիկանները գողություններ են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

24.03.2022 20:13 Գողություն

Մարտի 17-ից 19-ը ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները անձնական ունեցվածքի գողության երեք դեպք բացահայտեցին:
Քրեական հետախույզները Վանաձորի Երևանյան խճուղուց, Իսահակյան և Սուխումիի փողոցներից բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնցից մեկը՝ 60, մյուսը՝ 32, երրորդը՝ 59 տարեկան:
Պարզվել է՝ մարտի 12-ին 60-ամյա տղամարդը Վանաձորի Քարքարոտ թաղամասում կայանված մի ավտոմեքենայից գողացել էր լուսարձակ: 32-ամյա տղամարդը Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի շքամուտքից գործիքներ էր գողացել և գողոնը թաքցրել ավտոտնակում: Երրորդը մարտի 18-ին, օգտվելով ծանոթի բացակայությունից, նրա տնակից գողացել էր էլեկտրական պտուտակահան:
Բերման ենթարկված տղամարդիկ տվել են խոստովանական բացատրություն:
Երեք դեպքով էլ գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: