Բազումի ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի
09.09.2023 15:19
Հետախուզվողի հայտնաբերում

Բազումի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 8-ին, ժամը 17.30-ին, Վանաձորի Սուխումիի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի տղամարդու։ Օգոստոսի 14-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ նախաքննությունից կամ պարտադիր բուժումից խուսափելու մեղադրանքով՝ առանց խափանման միջոցի:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: