Հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
08.06.2022 14:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ԱՎՎ անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին անձնագրային բաժանմունքից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Արման Մ.-ն, որը 2020 թ. հուլիսի 15-ից հետախուզվում էր ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: