ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բախման հետևանքով ԲՄՎ-ն հրդեհվել է. մեքենայում հայտնաբերվել են վարորդի և երկու ուղևորների դիակները

17.09.2019 13:05 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 03.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 58-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԿամԱԶ-53213» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ում հրդեհ է բռնկվել։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդ Վարոս Մարկոսյանի և ուղևորների՝ 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանի և 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանի մոխրացած դիակները, իսկ «ԿամԱԶ»-ի 57-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: