Բախվել է գովազդային վահանակի սյանը. 2 զոհ, 2 վիրավոր
24.07.2013 13:35
ՃՏ պատահարներ
Հուլիսի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 37-րդ կմ-ին «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի միջնամասի կանաչապատ գոտում գտնվող գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 2 անձինք տեղում մահացել են, ևս երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: