Բախվել են «ԲՄՎ» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ
Հուլիսի 23-ին, ժամը 18.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայում բախվել է «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Սուզուկի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
