ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում իրականացվում է իրավագիտություն մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագրով առկա վճարովի ուսուցում։
Ուսման տևողությունը 4 տարի է։ Արական սեռի սովորողները չեն օգտվում զինապարտության մասին օրենքով նախատեված տարկետման իրավունքից։ Դիմորդներն ընդունելության քննություն են հանձնում 2 առարկաներից՝ «Հայոց լեզու» թելադրություն և «Հայոց պատմություն» թեստ։
Ուսման կիսամյակային վարձավճարը 250.000 դրամ է։ Շրջանավարտներին շնորհվում է իրավագիտության բակալավրի աստիճան և տրվում պետական նմուշի դիպլոմ։ Վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները առաջնահերթության կարգով կարող են նշանակվել ոստիկանության միջին խմբի պաշտոններում։
Ուսումնական պարապմունքներն անցկացվում են ժամանակակից միջոցներով հագեցած լսարաններում, նորագույն գույքով կահավորված մարզադահլիճներում, բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից։ Տեղեկությունների համար զանգահարել 010778033, 010770879 հեռախոսահամարներով կամ այցելել www.police.am կամ www.edupolice.am կայքեր։