ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բակային հանդիպումներ Արարատի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթական հանդիպումներն անցկացրին ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային բաժինների աշխատակիցները:
Նաև նման հանդիպումների շնորհիվ է ամրապնդվում հասարակություն-ոստիկանություն կապը, ինչը հանցագործությունների կանխման, արագ և օպերատիվ բացահայտման, տարածքի օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու լավագույն երաշխիքն է:
Ոստիկանները շատ բան ունեին ասելու բնակիչներին՝ ինչպես զերծ մնալ հանցավոր ոտնձգությունից, ինչպես պահպանել տունն ու ունեցվածքը, ինչ անել հանցագործություն լինելու դեպքում: Խուրհուրդ է տվեցին տնից երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանին։
Բնակիչներին հուզող հարցերն էլ բազմազան էին, նաև այնպիսիք, որոնք ուղղակիորեն չէին առնչվում ոստիկանական գործառույթներին, բայց նման դեպքերում էլ ոստիկանները խոստացան ամեն կերպ օգտակար լինել:
Գյուղական համայնքներում ոստիկանները հորդորեցին գոմերի դռները կողպել հուսալի փականներով, պատուհաններին տեղադրել ճաղավանդակներ, իսկ համայնքի ղեկավարներին խորհուրդ տրվեց գյուղի ելումուտի ճանապարհներին տեղադրել տեսահսկող սարքեր:
Այս հանդիպումներն օգտակար են նաև ոստիկանների համար: Զրույցների միջոցով իրավապահները ուսումնասիրում և վերլուծում են սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը, իրավախախտումների առանձնահատկությունները, դրանք ծնող պատճառներն ու պայմանները, դրանց հիման վրա կազմում են աշխատանքային պլաններ:
Բակային հանդիպումները շարունակվում են: