Բաղրամյանի ոստիկանները գողության կասկածանքով երիտասարդի են բերման ենթարկել
Հուլիսի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մրգաշատ գյուղի 31-ամյա մի բնակչի: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ ապրիլից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում մի ընկերության պատկանող` Բաղրամյանի վարչական տարածքում գտնվող հողատարածքներից գողացել է 4 պոլիէթիլենային կծիկ, որոնք նախատեսված են եղել արհեստական ջրավազաններում օգտագործելու համար, ինչպես նաև 27 կծիկ ռետինե խողովակներ, որոնք նախատեսված են եղել կաթիլային ոռոգման համար:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: