Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բամբակաշատ գյուղում
20.03.2023 12:46
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մարտի 18-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 22-ամյա Արմեն Հ.-ին, որը 2022 թ. փետրվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: