ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բանկային քարտի գողության հետքերով

13.09.2013 12:39 Գողություն
Սեպտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, 30-ամյա մի տղամարդուց ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոմն Արմեն իր բնակարանից գողացել է բանկային պլաստիկ քարտ: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 06.05-ին, Հրազդանի Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արմեն Թ.-ն, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է վերը նշված պլաստիկ քարտը, իսկ պայուսակից` կպչուն ժապավենով փաթեթավորված 8 փաթեթ` 64 գ  չորացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: