1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բանկոմատից գողության փորձ կատարողներից մեկը ձերբակալվել է

09.11.2013 12:56 Գողություն
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.25-ին, մի հիմնարկության աշխատակցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տարածքում տեղադրված բանկոմատից գողություն է կատարվել: 
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 7-ի ժամը 23.00-ից մինչև նոյեմբերի 8-ի ժամը 06.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող բանկոմատը` փորձել են գումար գողանալ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ բանկոմատից գողության փորձը կատարել են 1981 թ. ծնված Արսեն Կ.-ն և 1986 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն:
Արսեն Կ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակից Ռաֆայել Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: