ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները հետապնդեցին ու ձերբակալեցին բանկոմատից գողություն անող տղամարդուն

Դեկտեմբերի 11-ին, ժամը 06.15-ին, ոստիկանություն էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ մայրաքաղաքի  Տիչինայի փողոցի բանկոմատից գողություն են անում։ Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, նաև՝ պարեկային ծառայություն։ Մայրաքաղաքի պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկներն արագ նշված վայր հասան։ Նրանք  հետապնդեցին  և Ռոմանոս Մելիքյանի փողոցում  ձերբակալեցին  փախուստի դիմած տղամարդուն։ 35-ամյա երևանցին ներկայացվել է տարածքային քննչական բաժին։  Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։