Բաշկորտոստանում խարդախություն կատարելու արձագանքները
23.08.2014 12:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Արման Հ.-ն, որը 2012 թ. հուլիսի 10-ից Բաշկորտոստանի Հանրապետության Կումերտաու քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: