Հետախուզվողը՝ Բավրայի անցակետում
04.12.2018 10:58
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 3-ին, ժամը 09.30-ին, «Բավրա» ՍՎԲ-ում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Միխայիլ Ա.-ն, որը նոյեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: